Մեր մասին
Մենք սկսել ենք մեր գործունեությունը 1997 թվականին և արդեն ավելին քան 28 տարի առաջնորդում ենք արտաքին գովազդի և բրենդի վիզուալիզացիայի ոլորտը Հայաստանում։ Մեր երկար տարիների փորձը ապացուցում է մեր աշխատանքի բարձր որակը և հաճախորդների վստահությունը։
Ինչպես ձեռք բերել այդ վստահությունը՝
- Բարձրորակ նյութերի օգտագործում յուրաքանչյուր մանրուք հաշվի առնելով
- Հաճախորդակենտրոն և անհատական մոտեցում
- Մրցունակ գնային քաղաքականություն
- Նախագծի իրականացում՝ սեղմ ժամկետներում
- Նույնիսկ ամենաբարդ ու անիրական գաղափարի իրականացում՝ ճշգրիտ և ստեղծագործ
Մեր նպատակը
Նյութականացնել յուրաքանչյուր հաճախորդի գաղափարները` ուղղված իր բրենդի ներկայացմանը:
Մեր տեսլականը
Ստեղծել ապրանք, որը կունենա կատարյալ հատկանիշներ՝ կառուցվածք, տեսք, որակ։
հաճախորդակենտրոն
Մենք ունենում ենք հաղթանակներ երբ մեր հաճախորդները մեր կողքին են: Նրանց պահանջների խորին ընկալումը և լավագույն լուծումներ առաջարկելը մեր կարևորագույն նպատակն է:
Մեր արժեքները
ՈՐԱԿ
Մենք խստապահանջ ենք և, կարևորելով ամեն մի մանրուք, մեր աշխատանքների որակը փորձում ենք հասցնել կատարելությանը:
Վստահություն
Ցանկություն ունենք մշտապես մնալ վստահելի գործըկեր մեր հաճախորդների, աշխատակիցների և մատակարարների համար:
Ճկունություն
Մենք չենք խուսափում բարդ նախագծերից և ոչ ստանդարտ խնդիրներից, այլ դրանք իրականացնելու համար մեր հաճախորդներին առաջարկում ենք այլընտրանքային լուծումներ:
Նորարարություն
Մեր հիմնադրման առաջին օրվանից ձգտում ենք հայ սպառողին մատուցել նորարար մոտեցումներ՝ օգտագործելով միջազգային առաջատար շուկաների փորձը:
Մեր անցած ճանապարհը

1997
- Հիմնադրում
- Լուսավորվող գովազդային կառուցվածքների արտադրության մեկնարկ
- Գովազդային նյութերի ներմուծում և վաճառք

1998
- Գրասենյակի և ցուցասրահի հիմնում Երևանի կենտրոնում

1999
- Նեոնային լույսերի և լուսավորվող վահանակների արտադրության մեկնարկ
- Լուսավորվող ծավալային տառերի արտադրության մեկնարկ

2003
- Լազերային տպագրության մեկնարկ

2004
- Լայնաֆորմատ տպագրություն
- Կոշտ նյութերի ֆռեզերային կտրում և փորագրություն թվային հաստոցով

2006
- Ցուցադրական շարժական ստենդերի ներմուծում և վաճառք

2009
- ԼԵԴ լուսատուներով գովազդային վահանակների և ծավալային տառերի արտադրություն

2013
- Լայնաֆորմատ տպագրության տեխնիկական բազայի ընդլայնում նորարար սարքավորումով
- Ֆրեզերային ծառայության տեխնիկական բազայի ընդլայնում նորարար սարքավորումով
- Կոշտ նյութերի լազերային կտրում և փորագրություն թվային հաստոցով

2016
- ԼԵԴ էկրանների ներմուծում և տեղադրում

2017
- Լազերային տպագրության տեխնիկական բազայի ընդլայնում նորարար սարքավորումով

2019
- Տարատեսակ նյութերի կտրում դանակներով հագեցած թվային հաստոցով

2022
- Ընկերությունը տեղափոխվել և հաստատվել է ավելի մեծ և հարմարավետ տարածքում, որտեղ համակցված են արտադրության, պահեստավորման և գրասենյակային տարածքները՝ գործառույթների ավելի արդյունավետ համակարգման նպատակով։

2024
- Թարմացրել և ավելացրել ենք նոր ինովացիոն սարքավորումներ՝ արտադրության որակն ու ծառայությունների բազմազանությունը բարձրացնելու համար։



















