"ԱՌԴ ԳԼՈԲԱԼ" ընկերությունը իր գործնեությունը սկսել է 1997թ-ից,որպես Հայաստանում գովազդային բիզնեսի հիմնադիր և առաջարկում է ծառայություններ դիզայնի, ճարտարապետության և արտաքին գովազդի ոլորտներում:
Ի սկզբանե որպես մեր գործելակերպի հիմք հանդիսացել է բարձր որակը և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:
Մեր կազմակերպության աճը կարելի է բնութագրել նոր տեխնոլոգիաների ներդրմամբ:
1997 – Լուսավորվող կոնստրուկցիաների պատրաստում (ԱՄՆ):
1999 – Նեոնային գովազդի, բիլբորդների արտադրություն:
2003 –Տպագրություն
2004 – Լայնաֆորմատ տպագրություն, թվային կտրում և փորագրում:
2006 – Ցուցադրական շարժական ստենդերի պատրաստում:
Այսօր ԱՌԴ ԳԼՈԲԱԼ կազմակերպությունը առաջարկում է գովազդային ոլորտում ծառայությունների ամենալայն տեսականին:
Մեր այցելուները մեր մոտ կարող են պատվիրել և այցեքարտեր և ճարտարապետական բարդ նախագծեր բազմատեսակ օբյեկտների համար:
Փոքր կենտրոնում մենք ունենք ցուցասրահ, որտեղ այցելուն կարող է ծանոթանալ աշխատանքների նմուշների, նախագծային բաժնի և առանձին արտադրական բազայի հետ:
Մեր մոտ աշխատում են բարձր որակավորված մասնագետներ, որոնք ունեն բազմամյա աշխատանքային փորձ:
ԱՌԴ ԳԼՈԲԱԼ-ը պարբերաբար մասնակցում է մասնագիտական ցուցահանդեսների: